Իրադարձություններ Հայաստանում
2012-ը` բուժքրոջ աշխատանքի որակի բարելավման տարի
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը կարևորելով բուժքրոջ աշխատանքի դերը առողջապահության բնագավառում` 2012 թվականը հայտարարել է բուժքրոջ աշխատանքի որակի բարելավման տարի:
Վերջին տարիներին մեծ բարեփոխումներ են կատարվել առողջապահության բոլոր բնագավառներում, այդ թվում նաև հեռավոր մարզերի բուժօգնության օղակներում: Դրանցում բարելավվել են շենքային պայմանները, բնակչությանը հասանելի են դարձել ժամանակակից բուժախտորոշիչ միջոցները: Ստեղծված նոր պայմանները նոր պահանջներ են թելադրում: Ուստի, հրամայական պահանջ է դարձել բուժաշխատողների և հատկապես բուժքույրական աշխատանքի համապատասխանեցումը նոր պահանջներին:
ԱՆ արմատական բարեփոխումների թվին է պատկանում նաև բոլորովին վերջերս` 2012թ. հունվարի մեկից ԱՆ ենթակայությամբ Ներհիվանդանոցային ինֆեկցիաների կանխարգելման գիտագործնական կենտրոնի (ՆՀԻ ԳԳԿ) ստեղծումը: Վերջինիս նպատակը ինֆեկցիոն անվտանգության ապահովման միջոցով բուժօգնության որակի բարձրացումն է: Այն իր գործունեությամբ և շոշափող խնդիրների ծավալների առումով նորույթ է նաև տարածաշրջանում: ՆՀԻ ԳԳԿ-ի գործունեության նպատակներից մեկը ինֆեկցիոն անվտանգության հարցերի վերաբերյալ տարբեր մասնագիտության բուժաշխատողների, այդ թվում նաև բուժքույրերի համար համակարգված կրթական ծրագրերի մշակումն ու իրականացումն է:
Նորաստեղծ գիտագործնական կենտրոնի առաջին աշխատանքային հանդիպումը կայացել է ՀՀ բուժքույրերի հասարակական կազմակերպության անդամների հետ 2012 թվականի հունվարի 25-ին Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում: Հանդիպմանը ներկա էին Երևանի և հանրապետության բոլոր մարզերի բուժհիմնարկների շուրջ երկու հարյուր բուժքույրական գործի կազմակերպիչներ:
Հանդիպման ժամանակ ՆՀԻ ԳԳԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Սարգսյանը նշել է, որ բուժքույրը այլ բուժաշխատողների հետ միասին հավասարապես կրում է բուժօգնության որակի ապահովման պատասխանատվությունը:
«Բուժաշխատողի աշխատանքը իր տեսակի մեջ բացառիկ է: Հաջողության բանալին սիրելու կարողության մեջ է: Ձգտիր հետևողականորեն». սրանք են աշխատանքի որակի բարձրացման գրավականը:
Միչիգանի համալսարանի պատվավոր դոկտոր-պրոֆեսոր, ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադիր անդամ, բազմաթիվ պաատվո պարգևների ասպետ Ավետիս Տոնապետյանը որակը սահմանել է որպես սեր` շեշտելով որակի ապահովման բաղկացուցիչները` համակարգի ձևավորում և միջոցներ, աշխատանքի հսկում և կարգավորում:
Որակի հսկումը նա բնութագրել է որպես առողջապահական համակարգի աչքեր և ականջներ, առանց որոնց չենք կարողանա իմանալ, թե որտեղ ենք և ուր ենք գնում:
«Յուրաքանչյուր բժշկական կենտրոն պետք է բարձր որակ ապահովող քայեր ձեռնարկի` ծրագիր կազմի և խոսքից անցնի գործնական քայլերի` կատարելով բուժհիմնարկի արմատական ավանդույթների փոփոխություն». նշել է Անահիտ Սարգսյանը: Եվ, որպեսզի այդ ավանդույթը արդյունավետ լինի, առողջապահության որակ հասկացության մասին պետք է լինի ընդհանուր համաձայնություն:
Բուժքույրը պետք է կարողանա պահպանել իր մասնագիտության վարկը, հեղինակությունը, նվաճի հիվանդի վստահությունը` թե’ իր արտաքին տեսքով, թե’ վարվեցողությամբ, թե’ մասնագիտական պատրաստվածությամբ:
03.02.2012 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ